Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանին
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության:
« Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։ Մասնավորապես, 25 ընտանիք ներկայում գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշենի, Նորշենի, Ավդուռի, Աշանի և Մյուրիշենի համայնքներում, 10 ընտանիք Ստեփանակերտում, 5 ընտանիք Ասկերանի շրջանի Իվանյան և Շոշ համայնքներում, իսկ 25 ընտանիք էլ տեղափոխվել է Հայասատանի Հանրապետության տարբեր բնակավայրեր»,- ասվում է Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան