Փաշինյանը հայտնվելու է նկուղում՝ 5000 երիտասարդների գլուխն ուտելու և Արցախը հանձնելու համար. Աթանեսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ձերբակալությունը ոչ իրավաչափ համարվեց, նրանք ազատ արձակվեցին։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեք անձանց՝ Նարեկ Մալյանի, Ռոբերտ Մելքոնյանի և Արթուր Դանիելյանի ձերբակալությունների հետ կապված բողոք է ներկայացրել, և առաջին երկուսի մասով բողոքները բավարարվել են։ Ինչ վերաբերում է Արթուր Դանիելյանի հետ կապված որոշմանը, ապա դա կհրապարակվի վաղը առավոտյան ժամը 10.00-ին.
«Այսինքն դատավորը միակ վատությունը, որ կարող էր անել, արեց և 11 ժամ ավել են պահում Դանիելյանին։ Բայց Արթուրը միանշանակ ազատ է արձակվելու»։
Փաստաբանը տեղեկացրեց, որ ապօրինի հավաքի կազմակերպումը հանցանք է համարվում, իսկ մասնակցելը՝ ոչ։ Ձերբակալված երեք քաղաքացիներին էլ հենց ապօրինի հավաք կազմակերպելու մեղադրանքով էին բերման ենթարկվել։
«Հիմա ես ցանկանում եմ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն՝ իր այս տեռորով ոչ մի խնդիր չի կարողանալու լուծել։ Իր կողքին մնացած ստահակները կրելու են այն նույն պատասխանատվությունը, ինչ կրելու է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ որ նա այդ պատասխանատվությունը կրելու է երկրային և երկնային դատաստաններում, որևէ մեկը թող չկասկածի։ Նիկոլ Փաշինյանի սկզբնական հանգրվանը կալանավայրն է լինելու, ապա նա, ոչ ցմահ, բայց հայտնվելու է նկուղում՝ 5000 երիտասարդների գլուխն ուտելու և Արցախը հանձնելու համար»,- շեշտեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյանի ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքը կհրապարակվի վաղը. փաստաբան
- Ռոբերտ Մելքոնյանն ազատ է արձակվել
- Նարեկ Մալյանն ազատ արձակվեց
- Իրավական մսաղաց է, պարզապես խայտառակություն է. Տիգրան Աթանեսյան
- «Մեկա թքած ունենք դավաճանի վրա». Տիգրան Աթանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան