«Փաստ». Ինչու է Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս, և բիրտ ուժ է կիրառում այն պահանջողների նկատմամբ
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն տասն օր է, ինչ հանրության գերակշիռ մեծամասնությունն ակնկալում և պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն նա մնում է անդրդվելի, այդ թվում՝ բիրտ ուժ կիրառելով իր հրաժարականը պահանջողների նկատմամբ: Այս թեմայով կարծիքները տարբեր են՝ սկսյալ նրանից, որ փորձում է անվտանգության երաշխիքներ ապահովել իր համար, մինչև այն, որ պարզապես ստորագրված հայտարարությունը մինչև վերջ հասցնելու խնդիր կա:
Մասնավորաբար քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Փաշինյանը, կարծում եմ, երկու նպատակ ունի: Ամեն գնով պահպանել իշխանությունը ու այդ իշխանությունը պահպանելով՝ նաև մաքրել հանցագործությունները, որովհետև եթե իշխանությունից հրաժարվի, շատ մեծ խնդիրներ կունենա»: Միևնույն ժամանակ կան նաև կուլիսային այլ խոսակցություններ այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը «ժամանակի վրա խաղում»:
Ըստ մեր աղբյուրների, նա ևս գիտակցում է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններն անխուսափելի են, սակայն չի ցանկանում, որ դրանք անցկացվեն ուրիշ վարչապետի օրոք, քանզի այդ պարագայում կանցկացվեն արդար ընտրություններ, և իր քաղաքական ուժը, ամենայն հավանականությամբ, չի հաղթահարի նույնիսկ 5 տոկոսի շեմը:
Այդ իսկ պատճառով էլ նրան պետք է իր իսկ նշած վեց ամիսը, որպեսզի հասցնի իրավապահ համակարգի ձեռքով «լուծել» ընդդիմության հարցերը, ինֆորմացիոն հոսքերով հնարավորինս «մաքրել» խարանը իր վրայից, ամրապնդել իր դիրքերը պետական բոլոր կառույցներում, ապա ապահովել արտահերթ ընտրություններ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան