«Հրապարակ». Չինական համազգեստով դիմակավորված անձինք, ոչ թե ոստիկանության ծառայողներ են, այլ տարբեր օլիգարխների թիկնազորի անդամներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երևանում և Հայաստանի որոշ մարզերում Արցախի կապիտուլյացիայի ստորագրման դեմ տեղի ունեցող բողոքի և անհնազանդության ակցիաները ճնշող ոստիկանական ուժերի գերակշիռ մասը դիմակներով էր՝ դեմքները ծածկած։ Տեղեկություններ կան, որ սրա պատճառը ոչ միայն այն է, որ ոստիկաններն ամաչում են բաց երեսով պաշտպանել պարտություն կրած վարչապետին, այլև նրանցից շատերը կառավարական առանձնատներում հավաքագրված հրոսակախմբի անդամներն են, որոնց համազգեստ է բաժանվել, և որոնց օգտագործում են նաև հակաիշխանական ակցիաները ճնշելու նպատակով։
Ընդ որում, տարակուսանքի տեղիք տվեց այն, որ այդ՝ չինական համազգեստով դիմակավորված անձինք, որոնք բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկում քաղաքացիներին, ոչ թե ոստիկանության ծառայողներ են, այլ տարբեր օլիգարխների թիկնազորի անդամներ։ Ոստիկանության լրատվականից մեր հարցին ի պատասխան պարզաբանեցին․ «Ոստիկանության զորքերը մասնակցել են ռազմական գործողություններին, և վերադառնալուց հետո նրանց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։
Պահեստավորված համազգեստ է հատկացվել, որոնց վրա ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել հայատառ գրություն կատարել»։ Այսինքն, ոչ միայն բանակի սաղավարտների ու համազգեստի պակաս ունենք, այլև՝ ոստիկանական համազգեստի։ Բացահայտումները շարունակվում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին