Մհեր Մկրտչյան. Նիկոլ Փաշինյանը վտանգ է
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ազատության հրապարակում մասնակցում է ընդդիմադիր ուժերի հանրահավաքին։ Նա ելույթ ունեցավ՝ նախ նշելով, որ չի հասկանում՝ այս խայտառակությունից, դավաճանություններից, բացահայտումներից հետո ինչու է միայն Ազատության հրապարակում մարդիկ հավաքված։ Ըստ նրա, երբ տրանսպորտի գինը թանկացնում էին, հզոր ալիք էր բարձրացել, նույնիսկ աստղերն էին տաքսի քշում։
«Իմ կոլեգաներն ասում են՝ դեմ ենք Նիկոլին, ուզում ենք հեռանա, բայց չենք հավատում 17 ուժերին։ Իմ կյանքում էլ այնպես է, որ ես մի ձեռքի վրա կարող եմ հաշվել, թե քանի հոգու եմ վստահում։
Ժողովուրդ՝ հիմա ամբողջ հարցն այն է, որ իրենք են հիմա բողոքում, իրենք են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողը։ Հավաքվեք, գնացեք ինչ-որ մի տեղ, դուք արեք, գամ և ձեր կողքը կանգնեմ։
Սա ինձ համար քաղաքական հարց չէ, քաղաքականությունից հեռու մարդ եմ, սա ինձ համար արժանապատվության հարց է։ Արժանապատվության։ Անկախ նրանից, ինչքան մարդ այստեղ կհավաքվի, ամեն անգամ ես գալու եմ մի նպատակով, որ վաղը իմ ազգանունից չամաչեմ։
Ես անկեղծ եմ ինձ հետ նրանում, որ համարում եմ՝ Նիկոլ Փաշինյանը վտանգ է։ Ազնիվ եմ ինձ հետ, ինքը վտանգ է, վտանգ է մեր երկրի, պետականության, մեր և մեր երեխաների վաղվա օրվա համար։ Իհարկե, ինքը պետք է հեռանա։
Նիկոլին հաջողվեց մի բան՝ ստեղծել պառակտված, իրարից զզվող, ատելությամբ սնվող ազգ։ Բրավո, հաջողվեց։ Բայց ես համոզված եմ մի բանում՝ այս ատելությամբ լցված վիճակի մեջ մենք ոչ մի հաղթանակի չենք հասնի։ Սա շատ վտանգավոր բան է»,- ասաց Մ. Մկրտչյանը։
Նա իր խոսքն ուղղեց նաև ոստիկաններին. «Տղերք, Երևանի փողոցներում երեխաների դեմ ռեմբո մի խաղացեք։ Որովհետև դուք շատ երիտասարդ եք, երևի չեք հասցրել համաշխարհային պատմությունը լավ ուսումնասիրել, որովհետև վաղը կամ մի օր հենց դուք շատ խեղճացած բացատրություններ եք գրելու»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան