Արա Սաղաթելյան. Իրավապահ մարմինների գործողություններն ուղղորդված են իմ անձի դեմ
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին ձերբակալելու որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ։ Քիչ առաջ նա ազատ արձակվեց։
«Ինձ բերման ենթարկելը ոչ միայն իրավաչափ չէր, այլ նաև ողջամիտ չէր։ Ինձ բերման ենթարկելու մեջ ես տեսնում եմ իմ անձի դեմ ուղղված համատեքստ։ Այս կասկածանքը, որ առաջադրվել էր ինձ՝ հավաքի կազմակերպում, իրականությունից չի բխում, և դա ունի բազմաթիվ ապացույցներ։ Իսկ իրավապահ մարմինների գործողությունների մեջ ես տեսնում եմ նպատակաուղղվածություն։ Առավել քան վստահ եմ, որ նրանց գործողություններն ուղղորդված էին իմ անձի դեմ՝ ղեկավարության կողմից, որոնց մեջ կան անձինք, որոնք մտասևեռվածություն ունեն իմ անձի հետ կապված։ Եվ սա առաջին գործողությունը չէ, որ իրականացվում է իմ դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանը։
Հարցին, թե արդյո՞ք շարունակելու է մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ակցիաներին, Արա Սաղաթելյանը պատասխանեց.«Ես միշտ մասնակցում եմ այն ամենին, ինչ համարում եմ նպատակահարմար։ Սա ապօրինի ձերբակալություն էր, նույն հաջողությամբ կարող էին յուրաքանչյուրին վերցնել ու ձերբակալել։ Եվ իրենց հիմնավորումները..., ոստիկանության աշխատակիցը զեկուցագիր էր ներկայացրել, որը ես չէի տեսել։ Ինձ որևէ մեկը օրինական պահանջ չէր ներկայացրել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին