Արա Սաղաթելյանն ազատ կարձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալությունը։ Նա առաջիկա րոպեներին ազատ կարձակվի։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Նշենք, որ դատավորն էր Ռոբերտ Պապոյանը։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանին երեկ ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին Բաղրամյան պողոտայից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում։ Նրան ձերբակալել են քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արարք կատարելու կասկածանքով։
Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը վերաբերում է Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցկացնելուն. «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանի ձերբակալության իրավաչափության հարցով որոշումը կլինի մինչև 20։00-ն
- Արա Սաղաթելյանի ձերբակալության իրավաչափության հարցով նիստը կկայանա այսօր ժամը 16։00-ին
- Փաստաբան. Արա Սաղաթելյանի ձերբակալմամբ նրան մեկուսացնելու խնդիր են փորձում լուծել
- Արա Սաղաթելյան. Կնքված պայմանագիրը բարդ հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար, ապրելու է թշվառ ու աղքատ
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան