Էդգար Էլբակյան. Իմ ունեցած տեղեկություններով՝ իշխանությունները հրաժարվել են կատարել Մանվել Գրիգորյանի վերջին կամքը
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են կատարել Արցախի հերոս, Ֆիզուլի, Հորադիզ, Թալիշ ու Արեգասար ազատագրած Մանվել Գրիգորյանի վերջին կամքը և նրան հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնի՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին մոտ գտնվող հողակտորում (որը կա), և հուղարկավորությունը կկայանա հերոսի հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։
Ասելու ու մեկնաբանելու բան էլ չի մնում։ Բավարարվեմ Վազգեն Սարգսյանի՝ Մանվելին ժամանակին ձոնած բաժակաճառով…»։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ
- Փաստաբանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի վերջին խոսքերից
- Մահացել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը