ՀՔԾ-ում Մովսես Հակոբյանի հայտարարությունների փաստով քրգործ է հարուցվել
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը սահմանում է.
Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
2. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ
օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական,
անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններզբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես 44 օր ստել են, այսօր ևս ստում են, եթե այդ 62 ԱԹՍ-ները խոցել են, ո՞նց են դա հաշվարկել․ Մովսես Հակոբյան
- Մովսես Հակոբյանը հրավիրվել է ՀՔԾ
- Մովսես Հակոբյան. Արտակ Դավթյանը թաքցրել էր Նախիջևանի հատվածում տարածքների զիջումը
- «Իսկանդերը» կրակել է, բայց կոնկրետ որտեղ՝ չեմ ասի. Մովսես Հակոբյան
- Մովսես Հակոբյանն ահազանգեց հանցագործության մասին. Պատերազմի 3-րդ օրը Փաշինյանը կանգնեցրել է լրահամալրումը
- Մովսես Հակոբյան. Սեպտեմբերի 30-ի դրությամբ Փաշինյանը չէր զանգահարել ՌԴ նախագահին
- Մովսես Հակոբյան. ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելով սկսվեց բանակի քանդման պրոցեսը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին