Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագհ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ։
Ուղերձում ասված է․
«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան մասին։
Որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` տիկին Սարգսյանն իր կարևոր դերակատարումն է ունեցել արյան քաղցկեղի դեմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում` նպաստելով մանկական առողջապահության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը: Նրա գործունեության արդյունքում վերակառուցվել են առողջապահական եւ ուսումնական հաստատություններ։
Տիկին Սարգսյանը նաեւ ծավալել է գնահատելի սոցիալ-հասարակական գործունեություն, խրախուսել մշակութային կյանքի աշխուժացմանը։
Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին»:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Ռիտայի սիրտը չդիմացավ տեսնելով այս ամենը՝ համատարած ցավը, ամոթը, քաոսը...
- Մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը