Վրաստանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Վրաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը 17 մեծամասնական ընտրատարածքներում: 1tv.ge-ն գրում է, որ Ընտրական օրենսդրության համաձայն, ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են, հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններում, համապատասխան մեծամասնական ընտրատարածքներում լավագույն արդյունք գրանցած երկու թեկնածուներ: Ընդհանուր առմամբ, երկրորդ փուլ են անցել վեց ընտրական սուբյեկտների կողմից առաջադրված թեկնածուներ:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարել են մեկ տոկոսանոց շեմը և հայտնվել խորհրդարանում, հրաժարվում են մտնել օրենսդիր մարմին: Իրենց մանդատներից հրաժարվում է ութ ընդդիմադիր կուսակցություն, դրանք են: Նրանք չեն ճանաչում նաև ընտրությունների երկրորդ փուլը: Սակայն այսօրվա ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուները քվեաթերթիկներում այնուամենայնիվ ներկայացված են, քանի որ, ըստ օրենքի, անհնար է թեկնածությունը հանել ընտրությունների երկրորդ փուլին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, երկրորդ փուլում ընտրողներին կսպասարկի 1 914 տեղամաս և իննը հատուկ տեղամաս: Ինչ վերաբերում է ստացիոնար բուժ հաստատություններում և մեկուսացման մեջ գտնվող ընտրողներին (կարանտին, ինքնամեկուսացում), ապա ընտրություններին նրանց մասնակցությունն ապահովելու համար ստեղծվել են 80 հատուկ տեղամասեր:
Ընտրողների ընդհանուր թիվը 2 140 210 է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում