Արա Սաղաթելյանի ձերբակալության իրավաչափության հարցով նիստը կկայանա այսօր ժամը 16։00-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր ժամը 16։00-ին տեղի կունենա ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալության իրավաչափության բողոքարկան գործով նիստը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
«Ապօրինի, ոչ իրավաչափ ձերբակալություն է, ոչ հիմք կա, ոչ իրավաչափ նպատակ»,-ասաց փաստաբանը։
Բողոքը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Ըստ փաստաբանի, Արա Սաղաթելյանի նիստին չի մասնակցի, նրա դիրքորոշումն ունեն։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանին երեկ ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին Բաղրամյան պողոտայից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում։ Նրան ձերբակալել են քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արարք կատարելու կասկածանքով։
Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը վերաբերում է Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցկացնելուն. «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։
Երեկ փաստաբանը Panorama.am-ի հետ զրույցում համազմունք հայտնեց, որ ձերբակալությամբ Արա Սաղաթելյանին մեկուսացնելու խնդիր են լուծում։
Հարակից հրապարակումներ`
- Իրավական մսաղաց է, պարզապես խայտառակություն է. Տիգրան Աթանեսյան
- Փաստաբան. Արա Սաղաթելյանի ձերբակալմամբ նրան մեկուսացնելու խնդիր են փորձում լուծել
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան