Ղազինյան. Փաստ է, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրում է.
«Այլևս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի: Ու հանձնումը պետք է տեղի ունենար հենց նոյեմբերի 9-ին՝ ադրբեջանի դրոշի օրը, ինչը գեղեցիկ փաթեթավորված նվեր էր ադրբեջանին: ՌԴ բոլոր ջանքերը կասեցնել այդ արհավիրքը մերժում էր ստանում Փաշինյանի կողմից:
Դա նշանակում է, որ ՀՀ զինված ուժերը չեն ապահովել անառիկ բերդ Շուշիի անհրաժեշտ պաշտպանությունը, այլ դա թողել են բացառապես հայրենասեր ու քաջարի կամավորականների ուսերին:
Բայց ինչ աստիճանի ստոր ու տականք պետք է լինես, որ Շուշիի պաշտպանության եկած հայրենասեր տղերքին չասես, տղե՛րք, իզուր մի կռվեք, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, և այն արդեն հանձնած է առանց մարտերի:
Քանի հարյուր հայորդիներ իրենց կյանքը զոհեցին՝ չհասկանալով, որ զոհվում են ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ»։
Հարակից հրապարակումներ`
- Մելիքյան. Ոստիկանության այս գործողությունը նորից Շուշին ծախել ու Վազգեն Սարգսյանի արձանը պղծել է
- «Դու չես կարող լինել իմ վարչապետը, դու խաբել ես մեզ, դու ծախել ես Շուշին»
- Շուշիի քաղաքապետ. Պետք է նստել ու մտածել՝ ինչո՞ւ Քարինտակը հանձնվեց…
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան