Փաշինյանը զանգեց ինձ և Օսիպյանին ու ասաց՝ ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին. Վանեցյանի բացահայտումը
«Նիկոլ Փաշինյանն իրականում չի սիրում հայ ժողովրդին, նա խրոնիկ սուտասան է»,- Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի հանրահավաքում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա խոսեց ոստիկանության կողմից երեկ ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնի ուժի մասին, ասաց, որ անհայտ ծագման համազգեստով տղաների ով լինելը մի օր անպայման կպարզեն։
«Ինչու է Նիկոլ Փաշինյանն ուժ կիրառում խաղաղ ցույց անող ժողովրդի դեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրականում չի սիրում այս ժողովրդին։ Կհիշեք երևի տարիուկես, երկու տարի առաջ Իջևանում փայտահայտները բողոքի ակցիան էին անում։ Այն ժամանակ ԱԱԾ տնօրեն էի, հայտնվեցի այնտեղ։ Շատ տրամաբանական հարց առաջացավ՝ ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենն Իջևանում ցուցարարների մեջ։ Շատ պարզ պատճառ կար։ Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ մարդկանց զանգված է դուրս եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիսետրիկ նոպայի մեջ, զանգեց ինձ և այդ ժամանակվա ոստիկանապետ գեներալ Վալերի Օսիպյանին՝ ասաց՝ ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»,- պատմեց Ա. Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն ատում է բոլորին, սիրում է միայն իր պաշտոնն ու իր իշխանությունը, բոլոր քայլերը միտված են իշխանությունը պահելուն։
«Այս Իջևանի պատմությունը վկայում է այն մասին, թե ինչու էին երեկ ոստիկանները նման բիրտ ուժ կիրառում։ Այդքան հեշտ չէ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին մերժել ու ասել չեմ կատարում քո ապօրինի հրամանները։ Առնվանզ երեք ուժային կառույցի ղեկավարներ՝ ես, Վալերի Օսիպյանը և Միքայել Համբարձումյանը, հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է իրավական համակարգի աշխատանքներին, չի տիրապետում իր պարտականություններին, ապօրինի հրամաններ է տալիս, որևէ արձագանք չկա։ Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ վերջին տնօրենը, հայտարարեց՝ իր հրաժարականի պատճառը եղել է Փաշինյանի հանձնարարությունը Վազգեն Մանուկյանի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում սկսելու համար։
Ինչի դեմ էր պայքարում Նիկոլ Փաշինյանը, ինչի էր ժողովուրդը պաշտպանում Նիկոլ Փաշինյանին։ Այն, ինչի համար պայքարում էին, ինչի համար բերեցին իշխանության, Փաշինյանն այսօր անում է ավելի վատ, ավելի խայտառակ ձևերով»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ապիկար կառավարման հետևանքով մենք ունեցանք պատերազմ. Արթուր Վանեցյան
- Թույլ չտա´ք, որ հեռացող դավաճանը ձեր անունը օգտագործի իր անձնական շահի համար. Արթուր Վանեցյանի կոչը
- Վանեցյան. Պատրաստ ենք ֆիզիկական անվտանգության երաշխիքներ տալ Փաշինյանին ու նրա ընտանիքին, որևէ մեկը հաշվեհարդար չի տեսնի
- Արթուր Վանեցյան. Էս երկրի միակ դասալիքը Նիկոլ Փաշինյանն է
- Իջևանում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել 20 անձի
- Իջևանում ապօրինի ծառահատումների հետ կապված անուններ այս պահին չեմ կարող տալ. Օսիպյան
- Իջևանում տեղի ունեցածի կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել 13 անձի
- ՔԿ. Շարունակվում են ձեռնարկվել քննչական գործողություններ՝ Իջևանում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին