ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների կարգավորմանը. Լավրով
Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները կմիանան Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաջադրանքների լուծմանը նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայամավորվածությունների հիման վրա, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը։
«Մենք գնահատում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետևողականորեն շեշտում է տարածաշրջանում հաշտեցման խնդրի իրագործումը, որում մեր խորին համոզմամբ կայանում է հետագա աշխատանքների ողջ իմաստը, եթե մտածենք բացառապես միայն մարդկանց մասին, այլ ոչ թե որևէ այլ շահերի»,- ասել է Լավրովն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորման գործին միջազգային կազմակերպություններին ներգրավելու անհրաժեշտությունը:
«Մենք մեր խաղաղապահների միջոցով ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես նաև հայկական կողմի մասնակցությամբ, ակտիվ կերպով համաձայնեցնում ենք հումանիտար առաջադրանքների կարգավորումը՝ ի շահ վերադարձող բնակչության: Դա և՛ քաղաքացիական ենթակառուցվածքների կարգավորումն է, և՛ տրանսպորտային ու տնտեսական ապաշրջափակման համար անհրաժեշտ բոլոր հաղորդակցությունների կազմակերպումը: Եվ անկասկած հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Ռուսաստանի հետ միասին երկար տարիներ ղեկավարում են քաղաքական գործընթացը, կմիանան այդ առաջադրանքների որոշմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները»,- շեշտել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու անվտանգությունը. Փաշինյանը՝ Լավրովին
- «Դրամատուրգիա». Հանդիպել են Փաշինյանն ու Լավրովը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին