Հետաձգվել է Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆի այցը Ռուսաստան և Ադրբեջան
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը Ադրբեջան և Ռուսաստան, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 23-24-ը, հետաձգվում է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:
«Զարիֆի Մոսկվա և Բաքու ուղևորության հետաձգումը կապված է այս շաբաթ բյուջեի հանդիպումներ անցկացնելու կառավարության արտահերթ ծրագրի հետ (իրանական աշխատանքային շաբաթը սկսվում է շաբաթ օրը), որում բոլոր նախարարների ներկայությունը պարտադիր է»,- հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ռուսաստանում նախատեսվում էր Զարիֆի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցություններ: Նախատեսվում էր, որ կողմերը քննարկելու էին Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, իրանական միջուկային ծրագրի կարգավորման համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, Սիրիայում, Աֆղանստանում, Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակի և այլ թեմաների շուրջ: