Միհրան Հակոբյանն ազատ է արձակվել
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն ազատ արձակվեց, դատարանը նրա ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ:
«Պաշտպանյալս' Միհրան Տարոնի Հակոբյանը, հենց նոր, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց ձերբակալումից, վերջինիս ձերբակալումը ինչպես նպատակի, այնպես էլ հիմքերի առումով ճանաչվեց ոչ իրավաչափ!!! Շնորհակալություն ՀՀ Դատարանին, ի դեմս դատավոր Վ.Միսակյանի»,-գրել է պաշտպան Միքայել Շխիմյանը։
Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը բերման էր ենթարկվել երեկ Բաղրամյան պողոտայից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում։ Նրան ձերբակալել էին քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արարք կատարելու կասկածանքով։
Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը վերաբերում է Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցկացնելուն. «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Մելքոնյանն ազատ է արձակվել
- Արա Սաղաթելյանի ձերբակալության իրավաչափության հարցով որոշումը կլինի մինչև 20։00-ն
- Նարեկ Մալյանն ազատ արձակվեց
- Դատարանն ազատ արձակեց Բաբկեն Հարությունյանին. Արսեն Բաբայան
- Իրավական մսաղաց է, պարզապես խայտառակություն է. Տիգրան Աթանեսյան
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան