Տարոն Տոնոյան. Հովիկ Աղազարյանի կողմից Արցախից փախցրած դասալիք էշը երկու օր առաջ պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին
Ռազմական բժիշկ, ազատամարտիկ, պատերազմի ընթացքում Արցախում բազմաթիվ կյանքեր փրկած Տարոն Տոնոյանն Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակիցներին մի ուշագրավ պատմություն ներկայացրեց, հորդորեց Նիկոլ Փաշինյանին պատասխանել ԶՈԻ ԳՇ նախկին պետի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, ինչպես նաև իր հարցերին։
Նախ ներողություն խնդրեց ելույթում հնարավոր ընդհատումների համար, քանի որ խոսքը հանպատրաստի է։
«Ես ուզում եմ հարց ուղղել այդպես էլ չկայացած վարչապետ, դեղին մամուլի էջերի վարպետ Նիկոլ Փաշինյանին։ Պատասանեք ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մոսիի հարցերին, անպատասխան մի թողեք, մենք սպասում ենք դրանց։ Դուք պատասխանեք Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, նա ձեր հրաժարականն է ուզում։ Պատասխանեք այն հարցին, որ ՌԴ նախագահը պարզ ասում է, որ Շուշիի հարցը երբեք քննարկման հարց չի եղել, իսկ Շուշին այսօր մեր ձեռքում չէ»,-հորդորեց բժիշկը։
Նա նաև սեփական հարցերն ուղղեց Փաշինյանին։ Նախ հիշեցրեց՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությունը Շուշիի մասին, ապա պնդեց. «Սա կոչվում է պատերազմի իմիտացիա։ Ես մեղադրում եմ իրենց պատերազմի իմիտացիայի համար։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Մեզ ամենավտանգավորն են համոզել։ Սիրելի ժողովուրդ, հրապարակում հավաքված, Արցախում, Սփյուռքում, հիշեք, մենք հաղթող ժողովուրդն ենք։ Պարտվողը Նիկոլն է իր մանկապարտեզի թիմով։ Ամենավտանգավորն է, երբ մեզ փորձում են համոզել, որ պարտությունն անխուսափելի էր։ Պետք է ասեմ՝ ոչ, հնարավոր էր, վստահ եմ, եթե չունենայինք, այս հիմար ինքնաթիռները, որ այդպես էլ օդ չբարձրացան, եթե ունենայինք հակաօդային պաշտպանության միջոցներ, գնեինք դրանք, մենք պատերազմը կհաղթեինք։ Հիշեք, ամենածանր հարձակումների ժամանակ մենք մի քանի դիրք ենք հանձնել, մի քանի հարյուր մետր նահանջել Ջաբրայաիլից։ Ուզում եմ հարց տալ՝ ո՞վ բացեց Հադրութի թիկունքը, ինչո՞ւ Ջաբրայիլից մինչև Իշխանաձոր մնաց դատարկ, դափ-դատարկ։ Ո՞վ է դրա պատասխանը տալու, թե որտեղից դիվերսիոն խմբերը սողոսկեցին»։
Նա պնդում է, Փաշինյանը բեկում մտցնելու հույս ուներ՝ իշխանությունը պահելու համար, մինչդեռ այդ ընթացքում թույլ տվեց ամենակոպտագույն սխալները։
Ռազմական բժիշկը մեկ հարց էլ ուղղեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանին։
«Հովիկ, դու հոկտեմբերի 2-ին եկել էիր մոտս։ Ինձ Երևանից բժշկական պարագաներով արկղեր էին ուղարկել։ Իր մեքենայից իջեցրեց։ Մեքենայի մեջ մի քանի բան մնաց։ Ասի՝ ո՞ւր ես տանելու։
Պատասխանեց՝ Ջեբրայիլ։ Ասեցի՝ էս ի՞նչ ես խոսում, Ջեբրայիլը հանձնած է։ Ասեց՝ մի րոպե, զանգեց այստեղ, քաջատեղյակ իմքայլականներից իմացավ, որ չէ, Ջեբրայիլը մեր ձեռքում է։ Ասի՝ դե գնա։Իհարկե, չգնաց, հետն էլ մի հատ Արարատի մարզպետարանում աշխատող թմբլիկ, դասալիք շանտղուն փախցրեց Երևան։ Փաստերով եմ խոսում, թող կանչեն՝ պատասխանը տամ։ Երկու օր առաջ էդ դասալիք էշը, կներեք, սիրելի ժողովուրդ, կառավարության դիմացը կանգնած, իր նման մի քանի թափթուկների հետ պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին»,-հայտարարեց նա։
Տոնոյանն ընդգծեց, ամենավտանգավորն այն է, որ փորձում են հիմա ժողովրդին ընկճել՝ պատրաստելով հետագա պարտությունները, կոչ արեց հիշել՝ մենք չենք պարտվել, հայ զինվորը, գեներալը, սպան չի պարտվել։
«Պարտվել է դավաճան Նիկոլ Փաշինյանը, իր մանկամսուր, թուլամորթ թիմի հետ միասին»,-հայտարարեց Տոնոյանը՝ ինչին հետևեցին «Նիկոլ, դավաճան» բացականչությունները։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ դավաճան». Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքն է (լրացված)
- ԱԺ փոխնախագահ. Շատ լավ հասկանում ենք, թե ինչ դավաճանական գործողություններ են տեղի ունեցել
- Մհեր Մկրտչյան. Նիկոլ Փաշինյանը վտանգ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան