«Հրապարակ». 225.1 հոդվածով կալանքը չի կարող կիրառվել մինչև 7 տարեկան երեխա ունեցողների նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իրականացված ակցիաների ընթացքում, երբ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փակել էին մայրաքաղաքի փողոցները, ոստիկանները բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկեցին։ Առիթը ՀՀ քրեական օրենսգրքի 22.5․1 հոդվածի հատկանիշներով արարք թույլ տալու «կասկածն» էր՝ ռազմական դրության պայմաններում ապօրինի հավաքներ կազմակերպելը։ Նրանց մի մասին երեք ժամ անց բաց թողեցին՝ արձանագրություն կազմելով, իսկ մի քանիսին որոշեցին ձերբակալել՝ վերը նշված հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ ասաց, որ ձերբակալվածների թվում են Արթուր Դանիելյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Միհրան Հակոբյանը, Հայկ Մամիջանյանը, Բաբկեն Հարությունյանը։ Նա նաև նշեց, որ 225.1 հոդվածով կալանքը չի կարող կիրառվել մինչև 7 տարեկան երեխա ունեցողների նկատմամբ, այսինքն՝ նրանցից ոմանց իրավունք չունեին ձերբակալելու, սակայն ապօրինաբար ձերբակալել են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: