Շոյգու. Խաղաղապահ ուժերն արդեն ստանձնել են որոշված դիրքերը՝ 23 հատվածներում
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահ է, որ Լեռնային Ղարաբաղում գործող հրադադարի ռեժիմը կշարունակվի պահպանվել: Այս մասին նա հայտարարել է շաբաթ օրը ՝ Ադրբեջանի նախագահ և պաշտպանության նախարար Իլհամ Ալիևի և Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Կարծում եմ, որ շատ ժամանակ չի անցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատմական հայտարարությունից, բայց խաղաղապահ ուժերն արդեն ստանձնել են որոշված դիրքերը՝ 23 հատվածներում:
Հիմնական մայրուղիները վերահսկողության տակ են վերցվել ՝ շփման գծում անվտանգությունն ապահովելու համար: Սկսվել է փախստականների վերադարձը: Մինչ օրս հաստատված բոլոր աշխատանքները, բնականաբար, արդյունք են տալիս: Այս ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է, և ես վստահ եմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է ՌԴ Պաշտպանության նախարարը:
Հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը բարձր է գնահատել նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրականացման առաջընթացը`կարևորելով իրավիճակը կայունացնելու Ռուսաստանի ջանքերը, ինչպես նաև ռուս խաղաղապահների գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
- Շոյգուն ԼՂ խաղաղության պահպանումը համարել է ՌԴ-ի առաջնահերթություններից
- ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն տվեց ԼՂ-ում խաղաղապահ ուժերի կիրառման Պուտինի դիմումին
- Զախարովան ռուս խաղաղապահներին․ Տղաներ, շնորհակալություն, հաջողություն ձեր վսեմ առաքելությանը