Շոյգու. 7 հազար փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Մոտ 7 հազար փախստականներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները ապահովել են ավտոշարասյունների տեղափոխումը: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների երկկողմ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նախարարի խոսքով, ռուս խաղաղապահներն ապահովել են փախստականների բոլոր շարասյունների տեղափոխումը:
«Այսօրվա դրությամբ գրեթե 7 հազար քաղաքացի վերադարձել է, այս աշխատանքը շարունակվում է, և ես վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կկարողանան դա անել», - ասել է Շոյգուն: