Նիժնի Նովգորոդում կտեղադրվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը
Հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրին կտեղադրվի Նիժնի Նովգորոդում 2021 թվականի հունիսին` կոմպոզիտորի ծննդյան օրվա առթիվ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է արձանի հեղինակ Միքայել Սողոյանը:
Հուշարձան կանգնեցնելու նախաձեռնությունը ինչպես Նիժնի Նովգորոդի ներկայացուցիչներինն է, այնպես էլ հենց քանդակագործինը։
«Ավելի ուշ ես ստացա նամակ քաղաքապետից` խնդրելով ստեղծել Արամ Խաչատրյանի հուշարձանը և այն հասցնել մինչև կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ը: Երաժշտական համայնքը այդ օրը ավանդաբար նշում է ոչ միայն Մոսկվայում, Երևանում և Թբիլիսիում, որոնց հետ կապված է նրա կյանքը, այլ նաև այլ քաղաքներում: Միևնույն ժամանակ, կսկսվի Նիժնի Նովգորոդի 800-ամյակի տոնակատարությունը և, ըստ էության, հոբելյանական տոնակատարությունները կսկսվեն կիսանդրու բացմամբ»,- ասել է քանդակագործը։
Սողոյանի խոսքով, կիսանդրին ավարտական փուլում է։ Այն տեղադրվելու է մանկական գեղարվեստի դպրոցի տարածքում, որը կրում է Արամ Խաչատրյանի անունը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական դուդուկի, պարերի և Արամ Խաչատրյանի մասին՝ ճապոնական մամուլում
- «Արամ Խաչատրյանը կողջուներ նման համարձակ քայլը»
- Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ Մալաքյանի ու Գրաճյանի կատարմամբ
- Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
- Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները՝ Երևանի տարբեր վայրերում
- Զայրացած Արամ Խաչատրյանի ստեղծած գլուխգործոցը՝ «Սուսերով պար»
- Ամերիկյան կինոշուկայում կներկայացվի Արամ Խաչատրյանի մասին կենսագրական «Սուսերով պար» ֆիլմը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա