Հայաստան-Ադրբեջան սահմանը երկարել է 410 կմ-ով. Քաղաքագետ
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան գրառմամբ սթաթության կոչ է անում՝ ընդգծելով, որ ՀՀ-Ադրբեջան սահմանը երկարել է 410 կմ-ով։
«Առաջին պատերազմում զոհված 6000 հայորդուց 3000-ը եղել են ձեր ասած «ղարաբաղցի»։ 26 տարի շարունակ ձեր ասած «ղարաբաղցին» ապրել է մերձպատերազմական գոտում, անմիջականորեն պաշտպանել այդ հողը և այդպիսով հեռացրել վտանգը Հայաստանի մնացած հողերից։
Հիմա կորցրել ենք Ղարաբաղի շուրջ 80% և արդեն պիտի խրամատ փորենք Կապանում, Ներքին Խնձորեսկում և Ջերմուկի լեռներում։ Կորցրել ենք Ղարաբաղի մեծ մասը և միայն ՀՀ-Ադրբեջան սահմանին ստացել «թափ թազա» 410 կմ-անոց նոր առաջնագիծ։ 410 կմ ՆՈՐ սահման։
Ու եթե շարունակենք ազգային թեթևսոլիկությունը, այդ թվում՝ Արցախի ու արցախաբնակների հանդեպ անտարբեր վերաբերմունքը, ապա, ինչպես մեծերն են ասում, էս ուղտը բոլորիս դռանը կչոքի՝ հանգիստ չտալով մեզ անգամ Հայաստանից դուրս, որտեղ սփյուռքաբնակ ադրբեջանցիներն ու թուրքերն է՛լ ավելի լկտի, սանձարձակ ու ինքնավստահ են դառնալու, երբ մենք նորանոր կորուստներ կրենք…»,- մասնավորապես գրել է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական զորքը դուրս չի եկել Շուշիից. Տարոն Հովհաննիսյան
- Ղազինյան. Փաստ է, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի
- Տեսնես հիմա մեր իշխանությունը կֆայմի գոնե սահմանը անցկացնե՞լ 1921թ քարտեզով. Հայկ Բալանյան
- Կապան ու Գորիս քաղաքները դառնում են սահմանամերձ․ Էդգար Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին