Համեմատական՝ COVID-19-ով պայմանավորված և արտահիվանդանոցային բակտերիալ թոքաբորբերի միջև
Թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանը համեմատական կլինիկական և լաբորատոր վերլուծություն է ներկայացրել COVID- 19-ով պայմանավորված և արտահիվանդանոցային բակտերիալ թոքաբորբերի (ԱՀԲԹ) միջև.
«COVID-19- ով պայմանավորված միջին ծանրության թոքաբորբի համար բնորոշ են հետևյալ ախտանշանները՝ դող(սարսուռ), ջերմություն, չոր հազ, ցավ և ծանրության զգացում կրծքավանդակում շնչելու ժամանակ, դժվարացած շնչառություն, հևոց (շնչահեղձություն), հոտի և համի կորուստ։
COVID-19- ով պայմանավորված միջին ծանրության թոքաբորբով բոլոր հիվանդների մոտ 10-րդ օրը միկրոբիոլոգիական քննության արդյունքում հայտնաբերվել են հետևյալ բակտերիաները՝ S. pneumoniae (70.0%), St. agalaktiae (10.0%), S. pneumoniae + Staphylococcus aureus (6.6%), S. pneumoniae + Ps. աերուգինոզա (13,3%): Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է հակաբակտերիալ բուժման անհրաժեշտությունը վարակի հաստատվելուց մեկ շաբաթ հետո, բայց ոչ առաջին օրերին ։
ԱՀԲԹ միջին ծանրության հիվանդների խորխի մեջ հենց առաջին իսկ օրերից հայտնաբերված ամենատարածված բակտերիաներն են S. pneumoniae (10.0%), St. agalaktiae (56,6%), Staphylococcus aureus (20,0%), Ps. աերուգինոզա (13,3%):
Միջին ծանրության ԱՀԲԹ բնորոշ են դողի, ջերմության, թաց հազի, շնչահեղձության ախտանիշները:
Լաբորատոր տվյալներն ունեն որոշ տարբերակիչ առանձնահատկություններ: COVID-19 ժամանակ արյան ընդյանուր քննության մեջ ունենք լեյկոցիտների նորմալ մակարդակ կամ աննշան նվազում (լեյկոպենիա), ի տարբերություն բակտերիալ վարակի, երբ ունենք լեյկոցիտների աճ (լեյկոցիտոզ)։
COVID-19- ով պայմանավորված թոքաբորբի ժամանակ ունենք տրոմբոցիտների նվազում 80% դեպքերում։
COVID-19- ով պայմանավորված ծանր թոքաբորբի ժամանակ ունենք ֆերրիտինի և դ-դիմերի բարձրացում, որոնք առաջացնում են բարդություններ։
COVID-19- ով պայմանավորված թոքաբորբի ԷՆԱ- ի մակարդակը 1.8 անգամ ավելի բարձր է, քան ԱՀԲԹ ժամանակ:
Կենսաքիմիական արյան քննության մեջ LDH և CRP մակարդակները գերազանցվել են համապատասխանաբար 3.0 և 2.8 անգամ ի տարբերություն ԱՀՆԹ:
Ի դեպ, CRP-ի ի սկզբանե բարձր մակարդակը, երկարատև կայունությունը և առավել ևս հետագա բարձրացումը կապված են թոքաբորբի անբարենպաստ ընթացքի հետ:
Պրոկալցիտոնինը (PCT) չի հայտնաբերվել միջին ծանրության COVID-19- ով պայմանավոիված թոքաբորբի դեպքում: Իսկ ԱՀԲԹ ժամամակ դրական է եղել PCT թեստը (≥ 0,5 նգ / մլ):
Եղեք առողջ և իրազեկված, որ պաշտպանեք ինքներդ ձեզ»։
Հարակից հրապարակումներ`
- 22.11.2020. Կորոնավիրուսի 1385 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 40 տոկոս դեպքերում վարակն ընթանում է թեթև, 40տոկոս դեպքերում՝ թոքաբորբով. Նարինե Սարգսյանց
- Երևանի պոլիկլինիկաներում կորոնավիրուսով հիվանդ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ
- Համաճարակաբան. Կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկությունը