Կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի արժեքը
ԱՄՆ-ում մշակված կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութը կարժենա 25-37 դոլար։ Ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը կարծում է, որ այս գինն արդարացված է:
«Սա արդարացված գին է՝ հաշվի առնելով, թե որքան է առողջապահական համակարգի ծախսերը COVID-19–ով հիվանդության համար: Մեզ համար հարցը շահույթն առավելագույնի հասցնելը չէ», -news.ru-ի հաղորդմամբ ասել է Բանսելը Welt am Sonntag-ին։
Պատվաստանյութի արժեքը կախված կլինի պատվերի քանակից: Ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ արտադրել 20 միլիոն դոզա:
Բանսելն ասել է, որ պատվաստանյութերի մատակարարման շուրջ Բրյուսելի հետ բանակցությունները մոտենում են ավարտին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Հայաստանին է տվել կորոնավիրուսի պատվաստանյութի նմուշներ
- Կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութերը հաջող արդյունքներ են գրանցել
- Moderna-ի պատվաստանյութի մասին լուրերը «բավականին հուսադրող» են. ԱՀԿ տնօրեն
- Moderna-ն հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի 94,5% արդյունավետության մասին
- Pfizer-ն ու BioNTech-ը հայտնել են իրենց COVID-19 պատվաստանյութի ավելի քան 90% արդյունավետության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան