Արցախում սակրավորները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ականանետի ականներ
Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Արցախի արտակարգ իրավիճակների պետության ծառայությունը հայտնում է, որ չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում:
ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ չէր ներկայացրել:
Ընդհանուր առմամբ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ինչպես նաև ականանետի ականներ:
Ցանկացած պայթուցիկ նյութ նկատելու դեպքում Արցախի ԱԻՊԾ-ն խնդրում է ձեռք չտալ, եթե անգամ վստահ են, որ այն վտանգավոր չէ:
Զանգահարել 911, 112 կամ 101 կարճ հեռախոսահամարներով:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու չպայթած կասետային ռումբեր և արկեր
- Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով. Արցախի ԱԻՊԾ
- Չդիպչե՛լ. կհանդիպեն պայթած կամ չպայթած ռումբեր, «Սմերչ» տեսակի հրթիռների մնացորդներ. ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան