Մխիթարյանն իր գոլերը նվիրեց հայ հերոսներին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում «Պարմայի» դեմ խաղում գրանցած իր դուբլը նվիրել է հայ հերոսներին։ Այդ մասին նա հայտարարել է խաղի ավարտից հետո ֆեյսբուքյան գրառմամբ։
«Մեր հայ հերոսների համար»,- գրել է նա։
Խաղն ավարտվել է «Ռոմա»-ի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Հանդիպման ավարտից հետո ֆուտբոլային ակումբի թվիթերյան էջը փոխել է ետնանկարը՝ տեղադրելով Մխիթարյանի լուսանկարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները