Նարեկ Մալյան. Իրավապահ համակարգի ողջ շղթայի մեջ էս թուրքի կոշիկները լիզած իշխանությունը մի հոգի համակիր չունի
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ որպես ոստիկան ներկայացած չինական գրառումներով համազգեստով մարդկանց մասնակցությանը։
«Ովքեր են դեմքները փակած չինական «ոստիկանները» և ինչպես վնասազերծել կեղծ ոստիկաններին»,-նշել է Մալյանն ու մանրամասնել, ակցիայի ժամանակ նրանք միակ ագրեսիվ իրավապահներն էին, ինչն ավելի շուտ վախի արտահայտում էր։
Մալյանը մանրամասնեց, որ իրեն ոստիկանություն տանելիս միկրոավտոբուսում նման համազգեստով ու դիմակով երկու ոստիկան են եղել։ Նրանցից մեկի դիմակն իր ձեռքով է հանել։
«Ուղղակի այդ պահին նկարահանելու հնարավորություն չկար։ Բայց որ պահին հանեցի մասկեն, ինքը դարձավ պուպսիկ։ Ի դեպ, ես կասկածում եմ, որ նա ոստիկան չէր, որովհետև նա չէր ճանաչում Մելքոնյան Ռոբերտին, ում ամբողջ համակարգը հստակ ճանաչում էր։ Ի դեպ, «Գազել»-ը, որով մեզ բերման էին ենթարկում, Մելքոնյան Ռոբերտի օրոք էր բերված։ Տարբերանշաններ էլ չունեին այդ ոստիկանները, տարբերանշանները ցույց են տալիս, թե որ բաժնից, տեսչությունից կամ ստորաբաժանումից է տվյալ ոստիկանը։ «Չինական» ոստիկանները ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որևէ կապ չունեն ոստիկանության հետ»,-հայտարարեց նախաձեռնության հիմնադիրը։
Նրա ունեցած տվյալներով, այդ մարդիկ հայտնի օլիգարխի կողմից հավաքագրված մարդիկ են։
«Ժողովուրդ ջան, ես անցա իրավապահ բոլոր օղակները՝ ոստիկանություն, քննչական կոմիտե, դատախազություն..., ողջ շղթայի մեջ էս թուրքի կոշիկները լիզած իշխանությունը մի հոգի համակիր չունեն։ Ամբողջ իրավապահ համակարգը, մի մարդու պես քրֆում է Նիկոլ Փաշինյանին, նրա ողջ շրջապատին։ Ամբողջ իրավապահ համակարգը, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում։ Նրանք ունեն ընդգծված հարգալից վերաբերմունք ձերբակալվածների նկատմամբ»,-ասաց Մալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան