ՌԴ ԱԻՆ-ը ևս 75 մասնագետ կուղարկի Արցախ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խմբավորումը Լեռնային Ղարաբաղում կավելանա 75 մասնագետով: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության միջազգային գործունեության վարչության պետ Վլադիմիր Սոլովյովը հայտնել էր, որ գերատեսչությունը նախատեսում է Ղարաբաղում ավելացնել իր մասնագետներ խմբի թիվը, տարածաշրջան ուղարկելով նաև հոգեբաններ:
«Նոգինսկի փրկարարական կենտրոնում անցկացվեց անձնակազմի և սարքավորումների ստուգում, որոնցով պատրաստվում է ուժեղացնել Լեռնային Ղարաբաղում գտնվող Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խմբավորումը: Այս պահին 75 մասնագետ և 13 միավոր բարձր անցողունակության տեխնիկա է պատրաստ դուրս գալ Նոգինսկի փրկարարական կենտրոնից: Լրացուցիչ ուժերն ու տեխնիկան շարունակում են ժամանել տարածաշրջան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խումբը կազմված է Նոգինսկի, Ուրալի, Տուլայի, Դոնսկի, Նևսկի, Վոլժսկի հատուկ կենտրոնների, «Լիդեր» ջոկատի, կենտրոնական գրասենյակի մասնագետներից և գերատեսչական հոգեբաններից:
Խմբի ժամանումը տարածաշրջան նախատեսվում է առաջիկա օրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին