Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը մեզ մոտեցնում են ավելի մեծ ողբերգության. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանությունը վերջին մանիպուլյացիոն ճիգերն է գործադրում մարդկանց համոզելու, թե ովքեր այսօր պայքարում են Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, նպատակ ունեն վերսկսել ռազմական գործողությունները:
Հասկանալի է, որ այս մանյովրը որոշակի ազդեցություն ունի այն մարդկանց վրա, ում տղաները տարբեր կարգավիճակներով ծառայության մեջ են՝ ժամկետայիններ, սպաներ, պայմանագրայիններ, ինչու չէ՝ նաև պահեստազորայինների և կամավորականների դեպքում:
Հիշեցնեմ, որ մենք տեսել ենք եռակողմ հայտարարությունը, բայց չենք տեսել դրա իրականացման մեխանիզմները, խնդրի կարգավորման հետ կապված մանրամասները և դա է նաև պատճառը, որ, օրինակ՝ Մարտակերտի 7 գյուղերի բնակիչներին 1-2 օր առաջ միայն զգուշացնում են իրենց գյուղերը լքելու մասին: նույնը վերաբերում է Ասկերանի և Մարտունու մի քանի գյուղերի:
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը մեզ մոտեցնում են ավելի մեծ ողբերգության, որովհետև նա ոչ միայն ունակ չի բանակցելու, այլ նա արդեն իսկ իրեն սպառել է, ամբողջությամբ հեղինակազրկվել և դուրս մնացել գործընթացներից:
Նիկոլի հեռացումն առաջին հերթին շանս է՝ ներգրավվածություն ապահովելու բանակցային պրոցեսներում, փորձելու չճշգրտված, չկարգավորված հարցերը մեր օգտին լուծել: Նիկոլի դեպքում այդ շանսը չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի երկու սուտը. Արթուր Վանեցյան
- Զգուշացնում եմ՝ ձեզ կարգի հրավիրեք. Տիգրան Աբրահամյան
- «Նիկոլ, Հեռացիր» ակցիայի ժամանակ ոստիկանները տարան Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին, Արմեն Մինասյանին
- Տիգրան Աբրահամյան. Մեր խնդիրները նոր են սկսվում
- Նիկոլ, աթոռիդ կառչած վայելում ե՞ս զինված ուժերի դեմ այս բեմադրությունը. Տիգրան Աբրահամյան
- Նիկոլ, որքան ուշացնում ես հեռացումդ, այնքան բարդացնում ես առանց այդ էլ աննախանձելի վիճակդ. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին