Թուրք զինվորականները մեկ տարի կաշխատեն ԼՂ հարցով ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնում
Թուրք զինվորականները մեկ տարվա ընթացքում ՌԴ հետ համատեղ կգործեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մոնիթորինգային կենտրոնում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությաւնը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շաբաթ օրը հայտարարել էր, որ շուտով թուրք զինվորականները կմեկնեն Ադրբեջան, ցամաքային ուժերն ավարտել են իրենց նախապատրաստությունը:
«Մեր զինվորականները Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մեկ տարի կաշխատեն կենտրոնում (Լեռնային ղարաբաղի հարցով)»,- հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտնել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու կենտրոնի վերաբերյալ, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»:Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան և Անկարան կաշխատեն համատեղ մոնիտորինգային կենտրոնի միջոցով, որը գտնվելու է Ադրբեջանի տարածաքում, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Շոյգու. Խաղաղապահ ուժերն արդեն ստանձնել են որոշված դիրքերը՝ 23 հատվածներում
- Թուրքիան շուտով զինվորականներ կուղարկի Ադրբեջան
- Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջան զինվորականներ ուղարկելու նախագծին
- Պեսկով. Ադրբեջան զորքեր ուղարկելու մասին Էրդողանի հրամանագիրը վերաբերում է դիտարկման կենտրոնին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան