Աշոտյան. Այսօր հայոց պետականության նոր «ԵՍ» սինթեզելը կենսական հրամայական է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Այն, ինչին հանգեցրեց դավադիր, ստահակ և պիղծ խունտայի կառավարումը, ոչ միայն ռազմաքաղաքական ֆիասկո է, ոչ միայն այլևս չսպիացող անձնական ողբերգություններ, ոչ միայն աշխարհաքաղաքական դեֆոլտ։
Սա նաև քաղաքակրթական կոլլապս է, ինքնության շոկ։
Երրորդ Հանրապետության ողջ «ԵՍ»-ը կառուցված էր Արցախյան շարժման շուրջ։
Հանրապետության ակունքներն Արցախյան հողի մեջ էին։
Մեր ազգային լեգենդները Արցախյան ազատամարտի դաշտերում էին։
Մենք Հանրապետություն էինք Արցախով։
Մեր Ազգային արժանապատվության շաղախն էր Արցախը։
Եվ մենք կորցրեցինք մեր հավաքական «ԵՍ»-ը։
Այսօր հայոց պետականության նոր «ԵՍ» սինթեզելը կենսական հրամայական է։ Այդ վերաիմաստավորված բովանդակությունը պարտվողական, կոլաբորացիոնիստ և ամորձահատված քաղաքական, մտավորական և հանրային շրջանակները երկնել չեն կարող։
Եվ այս հարցը շատ ավելին է, քան պարզապես «Շուշիի ողբ» ստեղծել կամ «Թաղավարտի քսան օր» գրելը»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Արցախի ԱԳ նախարարի հայտարարության մասին մտածեք և արտահայտվեք ինքներդ
- Աշոտյան. «Հայաստան» Համահայկական հիմնադրամը մեզ խաբել է
- Աշոտյանը՝ Փաշինյանին. Մեր թողած ժառանգության մեջ չկար Շուշին, Հադրութը
- Աշոտյան. Եթե Արցախն այնպես պահեիք, ոնց որ հիմա ձեր աթոռներն եք փորձում պահել՝ պատերազմի ելքը այլ կլիներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին