Ռուսական ինքնաթիռները ռազմական ինժեներներ ու տեխնիկա են տեղափոխում Լեռնային Ղարաբաղ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա են տեղափոխում Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ առաքելության գոտի՝ խաղաղապահ առաքելության տարածքում հասարակական ճանապարհների և սոցիալական ենթակառուցվածքների մաքրման նպատակով: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան է հասցնում ռազմական ինժեներներ, բուլդոզեր և ծանրաբեռնված արտաճանապարհային մեքենա՝ խաղաղապահ գործողության գոտի դիտակետերի կազմակերպման համար սարքավորումներ առաքելու համար:
Հաղորդագրության համաձայն՝ ռուս խաղաղապահների պարեկները ապահովում են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքում հեռավոր բնակավայրեր: Ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել երթևեկությունը, սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրաէներգիան, ջերմամատակարարումը։
Հարակից հրապարակումներ`
- Երևան է ժամանել ռուսական 20 ինքնաթիռ
- Լեռնային Ղարաբաղին օգնելու համար ՌԴ ԱԻՆ առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում
- Եվս երկու ռուսական ինքնաթիռներ Հայաստան են տեղափոխել խաղաղապահներ ու զրահատեխնիկա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին