ԱԻՊԾ տնօրենն այցելել է Արցախում այսօր վիրավորված փրկարար ծառայողներին
Այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
«Վերջիններս հոսպիտալացվել են: Քիչ առաջ հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:
Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով: Վերջիններս հավաստիացրել են որ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի նախաձեռնությամբ, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ շարունակվում է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնման և ադրբեջանական կողմի հետ փոխանակման գործընթացը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Պատերազմի առաջին օրվանից իրենց մասնագիտական առաքելությունը կատարելիս Արցախի ԱԻ պետական ծառայության 4 փրկարար ծառայողներ զոհվել են, ևս 17-ը՝ վիրավորվել»,- ասված է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
- Ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ-ի 4 աշխատակիցները,մահացել է ադրբեջանցի զինծառայողներից մեկը
- Շարունակվում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներով․ ԱՀ ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան