Ավետիք Իշխանյան. Փաշինյանը հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հյուծվի, հասնի մահվան դուռը
«Անկեղծ ասած, երբ իմացա, որ Գեղամ Մանուկյանը որոշել է հացադուլի նստել, իմ կյանքում առաջին անգամ որոշեցի հացադուլի նստած քաղաքացուն հորդորել հրաժարվել այդ մտքից»,-լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը կառավարության դիմաց հացադուլ է սկսել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ա. Իշխանյանը պարզաբանեց՝ ինչու է ցանկանում, որ Գեղամ Մանուկյանը հացադուլ չսկսի։
«Այն, ինչի համար նա նստում է հացադուլի, որի հրաժարականն է նա պահանջում, այդ անձը չունի որևէ խղճի զգացողություն, նա դաժան է, որևէ մարդկային կյանք նրա համար զրոյական նշանակություն ունի, նույնիսկ հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հյուծվի, հասնի մահվան դուռը։
Հիշենք 2019 թվականին Նուբարաշեն ՔԿՀ-ում Մհեր Եղիազարյանի մահը հացադուլից։ Համոզված եմ, որ վարչապետը իմացել է նրա հյուծվածության մասին, հրահանգել է ոչինչ չանել։
Այս տեսակետից ևս մեկ անգամ հորդորում եմ Գեղամ Մանուկյանին հրաժարվել այդ մտքից, որովհետև մենք գործ ունենք մի դաժան անձնավորության հետ, որի համար մարդկային կյանքը զրո է»,- ասաց Ավետիք Իշխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Փաշինյանն ամեն ինչ անում է վարչապետական աթոռը պահպանելու համար, զոհաբերության է պատրաստ բոլորին
- Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին