Քարվաճառից Երևան են բերվել լքված շներ ու կատուներ. Դինգո թիմ
«Դինգո թիմ» հասարակական նախաձեռնությունը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ մի խումբ կամավորներ Քարվաճառից դուրս են բերել լքված շներին և կատուներին:
«Նոյեմբերի 20-ին մի խումբ կամավորներ մեկնեցին Քարվաճառ, որպեսզի լքված տարածքներից բերեն շներին և կատուներին, որոնց տերերը տարածքից գնալիս չեն վերցրել իրենց հետ։ Կենդանիները չէին լքում իրենց տները և բոլորն, առանց բացառության, աննկարագրելի վախեցած էին․․․
Երևան է բերվել 35 շուն և 8 կատու։ Շնորհակալ ենք Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնին, ովքեր իրենց վրա վերեցրեցին 17 շան ստերջացումը։ Եվս 17-ը այժմ գտնվում են ՀՈԱԿ-ում, սպասում իրենց ստերջացման հերթին։ Կատուները գտնվում են Oscar Vet Vetclinic-ում, որպեսզի նույնպես ստերջացվեն։ Մնացած շները և ձագուկները գտնվում են տարբեր օրավարձերով տարածքներում։
Մենք ձեր օգնությամբ ամեն ինչ պետք է անենք, որ բոլոր շների ու կատուների համար կարողանանք գտնել տուն։
Կենդանիների մեջ կային նաև բավականին ծերերը և հիվանդները, որոնք կտեղափոխվեն ու մշտական կապրեն մեզ մոտ։
Կիրակի օրը՝ նոյեմբերի 22-ին կամավորները մեկ անգամ ևս մեկնել են՝ նոր կենդանիներ բերելու։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլոր կամավորներին, ովքեր ստանձնեցին այս դժվարին գործը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին