Իսագուլյանը Հադրութ թիկունքից մտնելու համար լուրջ մեղադրանքներ վերագրեց Արգիշտի Քյարամյանին
«Հադրութ թիկունքից մտնել են 400 հոգի, որոնք Նախիջևանից Քաջարանով՝ այսինքն Հայաստանի տարածքով անցել են Արցախ ու հանգիստ գնացել են մինչև Հադրութի թիկունք։ Եվ դա ապահովել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը»,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Բանախոսն ասաց, Քյարամյանի ու նրա կողմից «դրված պոսպորտ սեղանների ղեկավարների միջոցով 1400 հատ հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ազերիներին»։
«Այդ 400 հոգուն օժանդակել է Արգիշտի Քյարամյանը, այսինքն նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, թե ինչի համար, ես մինչև էսօր չեմ կարողանում հասկանալ։ Երբ ասում եմ, տեղի է ունեցել հայոց պատմության մեծագույն դավաճանությունը, այդպես է»,-նշեց նա։
Կուսակցության նախագահի խոսքով, Քյարամյանի ԱԱԾ պաշտոնից ազատվելու պատճառն ինքն է եղել, ազատման որոշման մասին Արցախում բունկերում գտնվող Քյարամյանին տեղեկացրել է նրա վարորդը։
«Բա ինչո՞ւ եք ազատելուց հետո Քյարամյանին պահել Շուշիի բանտում։ Ինչի՞ համար։ Ինչո՞ւ ազատեցին, որովհետև հասկացավ, եթե Քյարամյանն այդ գործով մեղադրվում է, ապա այդ գործն ուղղակի գնում է իր վրա և իրա Աննայի վրա։ Ասեք իրականությունը։ Եթե չասեք, ես խոստանում եմ անուններ հրապարակել, թե ովքեր են եղել բունկերում։ Եթե մենք հայրենիքը մի ոսպի հատիկի չափ սիրում ենք, պետք է ասենք ճշմարտությունը։ Հիմա մենք հայրենիք ենք կորցնում, էլի ենք կորցնելու»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Իսագուլյան. Շուշիի նահանջի ժամանակ հայերը կրակել են հայերի վրա
- Գառնիկ Իսագուլյան. Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանը իմացել է մեկ ու կես ամիս առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին