Իսագուլյան. Շուշիի նահանջի ժամանակ հայերը կրակել են հայերի վրա
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօրվա ասուլիսում հեռակա հարց ուղղեց՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին՝ ինչո՞ւ է նա ստացել ազգային հերոսի կոչումը։
«Դու ինչի համար ստացար այդ կոչումը։ Փայլուն ճանապարհ ես անցել, մարտական ուղի, հանուն ընկերներիդ հիշատակի, Տիրան ջան, ես խնդրում եմ քեզ, ասա ճշմարտությունը, թե ինչ է տեղի ունեցել։ Ո՞նց կարելի է. 60 կմ նահանջ ապահոված, 1300 զոհ տված Անդրանիկ Փիլոյանը ստացել է ազգային հերոսի կոչում, իսկ այսօր էլ ԱԻ նախարարի պաշտոն։ Միայն նրա համար, որ դավաճանել է ու պետք է լռի»,-ասաց Իսագուլյանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանն ու Տիրան Խաչատրյանը ազգային հերոսի կոչմանն արժանացան միաժամանակ։
Ասուլիսի բանախոսը նաև որոշ տեղեկություններ հրապարակեց Շուշիի մասին։
«Ինչո՞ւ չեք ասում, որ երբ թուրքական հատուկ ստորաբաժանումները մտել են Շուշի, այն մեկ օր հետո ազատագրվել է։ Ո՞վ է հրաման տվել զորքին Շուշիից նահանջել։ Ինչո՞ւ նախօրոք Ստեփանակերտի մատույցներում կանգնած մեր զորքին չի զգուշացվել, որ նահանջողները ոչ թե ազերիներ են, որ հարձակվում են Ստեփանակերտի վրա, այլ մեր զորքն է, որին հրամայված է Շուշիից նահանջել։ Միմյանց վրա կրակելու հետևանքով եղել են մեծ թվով զոհեր, այսինքն, հայերը կրակել են հայերի վրա։ Եվ դա եղել է Նիկոլ Փաշինյանի հրամանով»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան