Իրանը մուտք է գործել ուրանի հարստացման նոր փուլ
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը մուտք է գործել ուրանի հարստացման նոր փուլ՝ ցենտրիֆուգները լիցքավորելով հեքսաֆտորային գազով: Այս մասին գրում է Pars Today-ը։
Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ ուրանի հեքսաֆլորիդի կամ UF6 գազի ներարկումը ցենտրիֆուգ, 238 ուրանը 235 ուրանից տարանջատման փուլի վերջին քայլն է: Նա հավելել է. «Նաթանզում, բացի առաջին սերնդի ցենտրիֆուգներից, ուրանը կհարստացվի նաև 174 RM 2 տեսակի ցենտրիֆուգների շղթայով»:
Ղարիբաբադին նշել է, որ ՀԳՀԾ-ի առջև ծառացած լուրջ մարտահրավերները նախ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի և ապօրինի դուրս գալու և պատժամիջոցների վերականգնման արդյունքն են, այնուհետև՝ եվրոպացիների անգործությունն Իրանի վնասները փոխհատուցելու հարցում: Նա հավելել է, որ եվրոպական կողմը որևէ կոնկրետ գործնական քայլ չի ձեռնարկել պատժամիջոցների չեղարկման և միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար:
Ընդգծելով, որ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը իրավունք չունի համաձայնագրի վերաբերյալ որևէ կարծիք հայտնել, Ղարիբաբադին նշել է. «Միացյալ Նահանգների նման մի երկիր, որն ունի հազարավոր միջուկային մարտագլխիկներ և Սիոնիստական ռեժիմի աջակիցն է, որն իր հերթին չի հանդիսանում Չտարածման պայմանագրի և զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի զենքերի վերաբերյալ պայմանագրերի անդամ, իրավունք չունի խոսել Իրանի մասին, որը լիարժեք հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին