Փաստորեն հեղափոխությունն իրենց գրպանն են գցել ու ամեն ինչ սուտ էր. Ստեփան Դանիելյան
«Եվ մի կին, ատամնատեխնիկ», ով այժմ ԱԺ փոխնախագահ է աշխատում, ասում է, որ նախկին իշխանությունները գիտեին, որ, Ղարաբաղը պետք է հանձնեն, դրա համար էլ իրենց, մինչեւ հանձնելը, ասում էին հող հանձնողներ։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հարցազրույցին, որում նա նշել էր. «Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու»։
«Այսինքն, ասում է, որ նախկինները հատուկ իշխանությունն իրենց գրպանն են գցել, որ պատասխանատվությունն իրենց վրա բարդեն։
Եզրակացնենք, քայլողների ակտիվում ընդամենը մի հատ հեղափոխություն էր մնացել, անգամ դրանից են արդեն հրաժարվում։ Փաստորեն հեղափոխությունն իրենց գրպանն են գցել ու ամեն ինչ սուտ էր։
Այդ դեպքում հասկանալի չէ, թե առհասարակ, իրենք ովքեր են, կյանքում ինչ ունեն արած, որն է իրենց արժեքը ու հիմա շարունակում են մնալ, որ էլ ինչ հանձնեն»,- գրել է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանը բանավեճի է հրավիրում Լենա Նազարյանին
- «Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու». Լենա Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան