
Փարիզում վառվել են Ամանորյա լույսերը
Նախօրեին՝ նոյեմբերի 22-ին, Փարիզի խորհրդանշական Շանզ Էլիզե (Ելիսեյան դաշտեր) պողոտայում միացվեցին Սուրբ ծննդյան ու Ամանորյա լույսերը՝ տալով Ֆրանսիայի մայրաքաղաքում տոնական շրջանի մեկնարկը: Այս մասին գրում է France24-ը։
Հազարավոր շողշողացող էլեկտրական լամպեր այժմ զարդարում են Ելիսեյան դաշտերի երկայնքով ավելի քան 400 ծառ:
Սակայն 2020 թվականը նման չէր ոչ մի այլ տարվա՝ կորոնավիրուսի պատճառով, այս տարվա արարողությունն էլ եզակի էր։ Փարիզեցիներին ու ամբողջ աշխարհին հրավիրել էին արարողությանը հետևել առցանց։