«Իրենց երեխեքին փափուկ տեղերը պահեցին, վաղն իրենց երեխեքով ու թոռներով ուրախանալու են, բա մենք ումո՞վ ենք ուրախանալու»
«Իմ երկու տղային տվել եմ այս հայրենիքին, խնդրում եմ պարոն վարչապետ, ինչ-որ բան ձեռնարկի, մեր երեխեքին գտի, բեր, եթե ուզում ես լավ լինի»,- ասում ՊՆ դիմաց բողոքող քաղաքացիներից մեկը, ում երկու որդիները ժամկետային զինծառայողներ են եղել, երկուսն էլ այժմ անհետ կորած են։
Նա նշում, որ ծառայել են Ջաբրայիլում, հոկտեմբերի 9-ից տեղեկություն չունի։
«Ծառայել են այս հայրենիքին, որն իմ համար արդեն հայրենիք չի կոչվում։ Երկու ամիս է բոլորիս խաբում են, տանում, բերում են։ Երկու ամիս տանել-բերելուց հետո ասում են՝ ձեր տղաներին գցել ենք անհետ կորածների ցուցակում։
...Իրենց երեխեքին տարան, փափուկ տեղերը պահեցի, վաղը իրենց երեխեքով ու թոռներով ուրախանալու են, բա մենք ումո՞վ ենք ուրախանալու, ես ումո՞վ պիտի ուրախանամ»,- ասում է անհետ կորած զինվորների հայրը։
ՊՆ դիմաց հավաքված են Ջաբրայիլի տարածքից անհետ կորած այլ զինծառայողների ծնողներ։ Նշում են՝ իրենց պահանջով ստեղծվել է տվյալների հավաքագրման կենտրոն, սակայն ոչ մի գործ չի կատարում։ Ծնողները նշում են՝ թեև հայտարարել են, որ 30 երեխա են գտնվել ու հանձնվել ծնողներին, սակայն սուտ է, որևէ մեկին իրենք չեն տեսել։
«Ես իմ տղայի դիակի տեղն եմ ասել»,- ասում է ծնողներից մեկը։
Ծնողները նշում են՝ կոնկրետ վիրավոր երեխաների վայրեր են հայտնել, սակայն ոչ մի քայլ չի արվել։
«Ինձ թվում է՝ սրանք միտումնավոր չեն ուզում, որ մեր երեխաները վերադառնան։ Իրենք դրա ցանկությունը չունեն, լիքը գաղտնիքներ կասեն, թե իրենց ոնց են վերաբերվել, ամբողջ գործողություններն ինչպես են եղել»,- ասում է բողոքող ծնողներից մեկը։
Ծնողներն ասում են՝ այլևս ի վիճակի չեն սպասել, շրջափակման մեջ գտնվողներին գոնե գտնեն, բերեն։
«Սենց անտեր պետություն չէինք տեսել։ Մեր երեխեքին թուրքի ոտքի տակ փռեցին։ Ինչո՞ւ խաբեցին։ Ինչո՞ւ այդ մատղաշ երեխեքին տարեն։
Դին էլ տան, համաձայն ենք»,- ասում է ծնողներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած զինվորների ծնողներին Անդրանիկ Քոչարյանի առաջարկը զայրացրեց
- Ո՞ւր են մեր երեխաները, մեկը չի, 34 հոգի անհայտ կորած է, իսկ հրամանատարը՝ ողջ-առողջ եկել է
- Գագիկ Ծառուկյան. Թող վախենան զոհված, անհայտ կորած զինվորների ծնողներից, ոչ թե Ծառուկյանից
- Անհայտ կորածների ցուցակն այս պահին նվազման միտում ունի. նախարար
- Ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծառայողների վերջնական թիվը (լրացվում է)
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում