Անհետ կորած զինվորների ծնողներին Անդրանիկ Քոչարյանի առաջարկը զայրացրեց
Անհետ կորած զինվորների ծնողները Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով աշխատանք տանել, գտնել իրենց երեխաներին: Նրանց հետ հանդիպման եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Առաջարկում եմ 15-20 հոգի ընտրել ձեզանից, վաղն Ազգային ժողով կգան պաշտպանության, արտակարգ իրավիճակերի նախարարները, մենք կներկայացնենք այն ճանապարհը, որով մենք այս հարցի լուծումն առաջարկելու ենք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Ծնողները զայրացան, որ նոր-նոր պետք է այդ հարցերը քննարկել։
Ծնողներից մեկն ասաց, որ արդեն 50 օր տղան չկա, ինչի՞ են նոր քննարկում:
«Իմ տղայի մոտ եղել է հեռախոս։ Դիմել եմ Ռազմական ոստիկանություն, որ հեռախոսով գտնեն։ Հոկտեմբերի 3-ից չկա։ Ռազմական ոստիկանություն դիմելուց հետո ասում են՝ գնա, դիմի ոստիկանության։ Ինչի՞, իմ երեխան շենքից է դուրս եկել, կորել»,- ասաց ծնողներից մեկը։
«45 օր ինչ ես ասում, թուրքը երեխեքին գերի է տարել»,- նշեց մեկ այլ ծնող։
Քաղաքացիները չհամաձայնենվեցին Ա. Քոչարյանի առաջակին, ասացին, որ այսօր ԱԺ-ն պետք է արտակարգ նիստ գումարի, քննարկի իրենց հարցը։
«Բոլոր ծնողներով եկեք, գնանք Ազգային ժողով, մեր ներկայությամբ քննարկում անեն, տեսնեն, հասկանան ժողովրդի վիճակը»,- առաջարկեց ծնողներից մեկը։
«Ազգային ժողովը որոշեց, որ մեր ժողովուրդն այս վիճակի մեջ ընկավ... Թողես միայն պարգևավճարներ ու եսիմ ինչեր քննարկեն»,- նշեց մեկ այլ ծնող։
Հարցին՝ թե ինչո՞ւ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը չի իջնում, Ա. Քոչարյանն ասաց. «Բալայանն ազատվել է աշխատանքից»։
Ծնողներից մեկն ասաց, որ իրենք պահանջել են նաև՝ սրիկա սպաներին պատասխանատվության ենթարկել, որոնց ձեռքով իրենց երեխաները հայտնվել են այս վիճակում։ Նշեցին անուններ՝ Ջաբրայիլի դիվիզայի հրամանատար Կարեն Առուստամյանը, գումարտակի հրամանատար և ուրիշներ. «Իրենք ծախված են եղել, կարող եմ այդ ամեն ինչը ապացուցել։ Ռազմական ոստիկանության ենք դիմել, նման տականքների մասին, մինչև օրս ոչ մեկին պատասխանատվության չեն կանչել»։
Մեկ ուրիշը շարունակեց. «Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպան ասում է՝ բո ար տեսել եք կաֆեում նստած է, ինչու չեք բռնել, բերել»։
«Այստեղ էլ է ծանոթով։ Ծանոթ ունենաս, կգտնես երեխուդ, եթե չէ, չէ...»,- բղավեց մայրերից մեկը։
«Ասեք՝ ես ումից պահանջեմ իմ երեխուն, անուն տվեք, ես պահանջեմ»,- ասաց ծնողներից մեկը։
«Մեր ոչ մի հարցի պատասխան մինչև օրս չի տրվել, ոչ մի խոստում չի կատարվել: Արդեն 2 ամիս մեր երեխաներից լուր չկա: Հիշո՞ւմ եք, ես ասում էի, որ իմ երեխան վիրավոր այս ինչ կետում է, նույնիսկ կոորդինատները բերեցինք, քանի հոգով են, ինչ վիրավորում ունեն, բայց ոչ ոք ընթացք չի տվել մեր ասածներին մինչ օրս:
Իսկ հիմա ասում են՝ 30 կմ խորքում է մնացել»,-ասաց ծնողներից մեկը:Մեկ այլ ծնող էլ ընդգծեց. «Եթե դուք ձեր ղեկավարներով անզոր եք, ժողովրդին պարզ ասեք, ժողովուրդը կդիմի ռուսական զորքին, որովհետև ձեզնից ոչ մեկը չի աշխատում»:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւր են մեր երեխաները, մեկը չի, 34 հոգի անհայտ կորած է, իսկ հրամանատարը՝ ողջ-առողջ եկել է
- Գագիկ Ծառուկյան. Թող վախենան զոհված, անհայտ կորած զինվորների ծնողներից, ոչ թե Ծառուկյանից
- Ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծառայողների վերջնական թիվը (լրացվում է)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան