ՀՀ դեսպանն ու ԻԻՀ ԱԳ փոխնախարարը կարևորել են համագործակցության ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացումը
Նոյեմբերի 22-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպես ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին:
Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի մասնակցության և հետագա հնարավոր դերակատարության մասին:
Քննարկվել է ստեղծված բարդագույն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ և փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: Երկուստեք վստահություն են հայտնել, որ անհրաժեշտություն կա պետական մարմինների և հասարակական շրջանակների միջև մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատվությունների անցկացման, ինչպես նաև ընթացիկ համագործակցության ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:
Նոյեմբերի 22-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպես ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Հանդիպման ընթացքում...
Posted by Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն on Sunday, November 22, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան