Արտակ Զեյնալյանը հրապարակել է գերության մեջ հայտնված անձանց անուններ
Փաստաբան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է չորրորդ հաղորդագրությունը Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին.
«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։
Գերության մեջ հայտնված անձինք են՝
Սամվել Ասատրյանը,
Արսեն Կարապետյանը,
Նորիկ Արաքելյանը,
Գեղամ Էլիբեկյանը,
Վահե Աբրահամյանը,
Հովսեփ Սահակյանը,
Սամվել Քաստակցյանը,
Սամվել Կնազյանը,
Էդիկ Տոնոյանը,
Վալերի Հայրապետյանը,
Հարություն Գևորգյանը,
Արման Հարությունյանը,
Միքայել Մարտիրոսյանը,
Լյուդվիգ Մկրտչյանը,
Պետրոս Ղազարյանը,
Սարգիս Սողոմոնյանը և
Խաչիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ 27.11.2020թ:
Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում, չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ։
Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան»։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագություններն Արցախի բնակչության և գերեվարվածների նկատմամբ
- Արման Թաթոյան. Ադրբեջանցիներն տիրանում են հայ գերիների սոցցանցերի օգտահաշիվներին ու կառավարում դրանք
- Արցախի ՄԻՊ. Չորս ռազմագերի սպանվել է
- Հայկական ԶՈՒ երկու զինծառայողներ՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են. Զեյնալյան
- Բաց կապով՝ բջջաջին ցանցով չխոսել..., որ շուտ հաղթենք. Արտակ Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում