Bloomberg-ը կազմել է COVID-19-ի ամենապահանջված պատվաստանյութերի վարկանիշն ու գները
Աշխարհում կորոնավիրուսային պատվաստանյութերի ամենամեծ պահանջարկն ունի բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութը։ Այս մասին են վկայում, RBC-ի հաղորդմամբ, Bloomberg-ի կազմած վարկանիշային աղյուսակից, որի հիմքում ընկած է Airfinity Ltd հետազոտական ընկերության և Օքսֆորդի համալսարանի տվյալները։
Գործակալությունը նշում է, որ AstraZeneca պատվաստանյութերի գնումների ավելի քան 40% -ը կամ 2.4 միլիարդ դեղաչափերը գալիս է միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներից: Համեմատության համար նշվում է, որ Միացյալ Նահանգները պատվիրել է այս դեղամիջոցի 300 միլիոն դոզա, եվրոպական երկրները՝ 505,3 միլիոն դոզա: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ AstraZeneca պատվաստանյութի միջին արդյունավետությունը 70 տոկոս է` ընդդեմ ամերիկյան Pfizer-ի և Moderna-ի 95%-ի:
Ինչպես նշում է Bloomberg-ը, այս պահանջը պայմանավորված է նաև AstraZeneca-ի պատվաստանյութերի հասանելիությամբ: Ընկերությունը հայտարարել է, որ համաճարակի ընթացքում մտադիր չէ օգուտ քաղել պատվաստանյութից և դեղի գինը սահմանելու է 4-5 դոլար: Համեմատության համար նշվում է, որ Pfizer-ի պատվաստանյութի դոզայի արժեքը ԱՄՆ-ի համար կազմել է 19,5 դոլար (39 դոլար երկու դեղաչափի ներդրման համար), իսկ Moderna-ինը` 32-ից 37 դոլար։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ մի քանի կամավորներ Հայաստանում կստանան ռուսական Sputnik V պատվաստանյութի ներարկումներ։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19- ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութը ցույց է տվել 70 տոկոսանոց արդյունավետություն
- Հայաստանում մի քանի կամավորներներ կստանան կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութ
- COVID-19․ Մարդկանց ընդհամենը 73 տոկոսն է համաձայն պատվաստանյութ ընդունել
- Կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի արժեքը
- Ռուսաստանը Հայաստանին է տվել կորոնավիրուսի պատվաստանյութի նմուշներ
- Moderna-ն հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի 94,5% արդյունավետության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան