COVID-19- ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութը ցույց է տվել 70 տոկոսանոց արդյունավետություն
COVID-19- ի դեմ պատվաստանյութը, որը մշակվում է AstraZeneca-ի և Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ, ցույց է տվել 70 տոկոսանոց արդյունավետություն։ Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ սա 20 հազար կամավորների վրա պատվաստանյութի փորձարկման նախնական արդյունքներն են: Պարզվել է, որ պատվաստանյութի մեծ չափաբաժնի մեկ ընդունմամբ արդյունավետությունը 62% է, կրկնակի պատվաստմամբ այս ցուցանիշը կարող է աճել մինչև 90%:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սա անվանել է «ֆանտաստիկ արդյունքներ»՝ նշելով, որ պատվաստանյութերի անվտանգության ստուգումները կշարունակվեն:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում մի քանի կամավորներներ կստանան կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութ
- Moderna-ն հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի 94,5% արդյունավետության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան