COVID-19․ Մարդկանց ընդհամենը 73 տոկոսն է համաձայն պատվաստանյութ ընդունել
Ըստ բրիտանական «The Guardian» թերթի և «Kaiser Health» լրատվականի համատեղ հետքաննության՝ COVID-19-ի բռնկումից ի վեր ԱՄՆ-ում մոտ 1,400 բուժաշխատող կորցրել է կյանքը: Մահացած բուժաշխատողների մեկ երրորդը բույժքույրեր են: Ըստ հոդվածի, բուժաշխատողները «տառապում են հիվանդությունից, տրավմայից և գերհոգնածությունից»: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
The Guardian-ին տված հարցազրույցում վիրահատական բուժքույրն ասել է, որ համավարակի առաջին երկու ամիսների ընթացքում ավելի մեծ թվով մահացածների մարմիններ է տեսել քան իր 25 տարվա կարիերայի ընթացքում: Ջիմ Ջենթիլն ասել է․ «Մեզնից շատերը հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեն»:
Կիրակի առավոտյան Johns Hopkins-ի կենտրոնը հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 58 միլիոնը:
ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում ամենից շատ վարակվածներ ունեցող երկիրը՝ ունենալով ավելի քան 12մլն վարակված, որին հաջորդում են Հնդկաստանը՝ 9մլն վարակվածով, ապա Բրազիլիան՝ 6մլն վարակվածով:
Թեև վիրուսը շարունակում է տարածվել, այնուամենայնիվ, ոչ բոլորն են համաձայն պատվաստանյութ ընդունել: Ipsos հաստատության վերջին հարցումները ցույց են տվել, որ աշխարհի շուրջ մարդկանց ընդհամենը 73% է համաձայն պատվաստանյութ ընդունել, մինչդեռ ամռանը պատրաստակամություն հայտնողների թիվը չորս տոկոսով ավելի բարձր էր: Պատվաստանյութից հրաժարվելու միտումներն ավելի շատ են եղել Չինաստանում, Ավստրալիայում, Իսպանիայում և Բրազիլիայում:
ԱՄՆ-ի Սննդի և դեղամիջոցների կենտրոնը շաբաթ օրը թույլտվություն է շնորհել հրատապ դեպքերում COVID-19-ի բուժման համար օգտագործել «Regeneron Pharmaceuticals»-ի թերապիան, որն ըստ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն բուժել է կորոնավիրուսից:
Ուրբաթ օրը ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունները դիմել են ԱՄՆ-ի Սննդի և դեղամիջոցների կենտրոնին իրենց պատվաստանյութերի օգտագործման հրատապ թույլտվության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան