Անկարան թույլ չի տվել գերմանական նավին խուզարկել Լիբիա զենք տեղափոխող նավը․Բեռլին
Թուրքիան թույլ չի տվել Եվրամիության ռազմական առաքելությանը պատկանող գերմանական ուժերին խուզարկել թուրքական բեռնանավը, որը ենթադրաբար զենք է տեղափոխում Լիբիա։ Այս մասին այսօր ասել է գերմանացի զինվորականները, գրում է Reuters-ը։
Համբուրգ ֆրեգատից ժամանած զինվորները գիշերը մտել են թուրքական «Ռոսալինա-Ա» նավ, բայց ստիպված են եղել հրաժարվել ստուգումներից և հետ քաշվել այն բանից հետո, երբ Թուրքիան բողոքել է ԵՄ առաքելությանը, ասել է գերմանական ռազմական կառույցի խոսնակը:
Թուրքիան հայտարարել է, որ «Ռոզալինա-Ա»-ն իր հետ տարել է տարբեր նյութեր` սնունդ և ներկ, և որ որոնող խումբը խախտել է միջազգային իրավունքը` չսպասելով թույլտվությանը Թուրքիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան