ՌԴ-ն սակրավորներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ականազերծման միջազգային կենտրոնի ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մասին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Հաղորդվում է, որ ինքնաթիռները տեղափոխել են մասնագետների, տեխնիկա և զինտեխնիկա, նաև ՌԴ ՊՆ Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի ծառայողական շներ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ գործողության գոտում առաջադրանքներ կատարելու համար:
Նշվում է նաև, որ Երևանի օդանավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինծառայողներ, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ականազերծման համակարգեր, զրահամեքենաներ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական ինքնաթիռները ռազմական ինժեներներ ու տեխնիկա են տեղափոխում Լեռնային Ղարաբաղ
- Երևան է ժամանել ռուսական 20 ինքնաթիռ
- Լեռնային Ղարաբաղին օգնելու համար ՌԴ ԱԻՆ առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում
- Եվս երկու ռուսական ինքնաթիռներ Հայաստան են տեղափոխել խաղաղապահներ ու զրահատեխնիկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան